Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում հունիսի լույս 20-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարվածից առանձնատուն է ավերվել, մի կին է զոհվել, հայտարարել է շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
Կրասնոդարի երկրամասի հարևանությամբ գտնվող Ադիգեայում ԱԹՍ հարվածից հրդեհ է բռնկվել Էնեմ գյուղի նավթի պահեստում, հայտնել է նահանգապետ Մուրատ Կումպիլովը։
Նրա փոխանցմամբ, հրդեհն ամբողջությամբ մարվել է առավոտյան ժամը 6։00-ին, այրվել է մոտ 400 քմ տարածք, տուժածներ չկան։
ASTRA տելեգրամյան ալիքը նավթի պահեստի վրա ԱԹՍ հարձակման տեսանյութեր է հրապարակել՝ տեղի բնակիչների նկարահանած։
Տամբովի շրջանի նահանգապետ Մաքսիմ Եգորովն էլ այսօր հաղորդել է, որ պայթյուն է որոտացել Պլատոնովսկայա նավթի պահեստի տարածքում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Որպես պայթյունի հավանական պատճառ նշվում է ԱԹՍ հարձակումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 15 ԱՍԹ է որսացել կամ խոցել՝ վեցը Ադիգեայում, երեքը՝ Բրյանսկի և Կրասնոդարի շրջաններում, մեկական Բելգորոդի, Ռոստովի և Օրյոլի շրջաններում։ Գերատեսչությունը, սակայն, տեղեկություն չի հաղորդել Տամբովի շրջանում ԱԹՍ հարձակման մասին։
Ուկրաինան դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Ուկրաինական կողմն էլ այսօր հաղորդել է, որ ռուսական հարվածներից Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներ են վնասավել։