Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը հրթիռներով թիրախավորել են Կիևի շրջանը


Ուկրաինա - Ռուսական հրթիռի ընկնելու հետևանքով վնասված շինություններ Կիևի շրջանում, 23-ը հունիսի, 2024թ.
Ուկրաինա - Ռուսական հրթիռի ընկնելու հետևանքով վնասված շինություններ Կիևի շրջանում, 23-ը հունիսի, 2024թ.

Այսօր վաղ առավոտյան ռուսական զորքերը երեք հրթիռ են արձակել Կիևի շրջանի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հրթիռներից երկուսը խոցվել են: Հստակ չէ՝ երրորդ հրթիռը ոչնչացվե՞լ է, թե՞ վնասներ է պատճառել:

Նախօրեին էլ ռուսական ուժերը ռմբակոծել են բնակելի շենք Խարկովում, ինչի հետևանքով առնվազն երկու քաղաքացիական անձ է զոհվել:

Անցնող շաբաթվա վերջին ռուսները նաև զանգվածային հարվածներ էին հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի հիմնարկներին մասնավորապես Զապորոժիեի և Լվովի շրջաններում:

XS
SM
MD
LG