Մատչելիության հղումներ

Բեռլինն Ուկրաինային թույլատրեց գերմանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի թիրախներին


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Գերմանիայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ Ուկրաինային թույլատրում է Գերմանիայից ստացած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի թիրախներին։

Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ նշված է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը նախապատրաստել, համակարգել և իրականացրել է հարձակումներ Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի շրջանի վրա սահմանին մոտ գտնվող ռուսական շրջաններից:

«Միասին մենք համոզված ենք, որ Ուկրաինան, համաձայն միջազգային օրենքի, իրավունք ունի ինքապաշտպանվել այդ հարձակումներից։ Դրա համար նա կարող է նաև օգտագործել այդ նպատակով ստացած զենքը՝ ներառյալ մեր կողմից առաքվածը», - ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Նախօրեին Reuters-ը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլ է տվել ամերիկյան զենքով հարվածել Խարկովի մարզի սահմանի մոտ գտնվող Ռուսաստանի թիրախներին, ուր շարունակվում են ռուսական ուժերի հարձակումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG