Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տարածքի վրա Կիևի՝ արևմտյան զենք կիրառելը ՆԱՏՕ-ի ներգրավվածություն չէ. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բուլղարիայում, 27-ը մայիսի, 2024թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բուլղարիայում, 27-ը մայիսի, 2024թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը ասել է, որ Ուկրաինայի՝ արևմտյան դաշնակիցներից ստացած զենքով Ռուսաստանի տարածքի ռազմական թիրախներին հարվածելը չի նշանակում ՆԱՏՕ-ի և նրա անդամների ներգրավվածություն հակամարտության մեջ։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային աջակցելու իրավունք ունեն, քանի որ Կիևին օգնում են ինքնապաշտպանվելու համար»,- նշել է նա։

Ուկրաինային զենք տրամադրող մի շարք երկրներ այն կիրառելու հարցում սահմանափակումներ են դնում՝ պնդելով, որ այն չկիրառվի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Ընդդիմախոսները իրենց հերթին նշում են, որ Ռուսաստանը իր տարածքից հարվածում է ուկրաինական բնակավայրերին, ուստի Կիևը օրինական իրավունք ունի հարվածելու Ռուսաստանի տարածքի թիրախներին։

XS
SM
MD
LG