Թեև երդմնակալությանն առնվազն 70 օր կա՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ չի կորցնում և արդեն հայտարարել է իր վարչակազմի առաջիկա նշանակումների մասին։
Հաղթանակից ընդամենը օրեր անց նա հայտարարեց, որ իր նախընտրական քարոզարշավի ղեկավարներից Սյուզի Ուայլսը կգլխավորի Սպիտակ տան աշխատակազմը։ 67-ամյա Ուայլսին նա նկարագրել է որպես խելացի մարդ, որը վայելում է համընդհանուր հիացմունք և հարգանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է՝ Սյուզի Ուայլսը կգլխավորի Սպիտակ տան աշխատակազմըԴեռ ընտրություններից առաջ Թրամփը հայտարարել էր, որ հաղթելու դեպքում կստեղծի կառավարության աշխատանքի արդյունավետությունը վերահսկող հանձնաժողով, որի ղեկավարումը կվստահի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկին։
CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրությունների անմիջապես հաջորդ օրը Թրամփը հենց Մասկի հետ է եղել Մար-ա-Լագոյում գտնվող իր առանձնատանը, երբ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որպեսզի Թրամփին շնորհավորի հաղթանակի առթիվ։
ԱՄՆ նորընտիր նախագահը միացրել է բարձրախոսը, և խոսակցությանը միացել է նաև Մասկը, ում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի ընթացքում Ուկրաինային Starlink արբանյակային կապով ապահովելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մասկը մասնակցել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցինԸնտրություններից հետո Թրամփը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Ուրբաթ օրը նրան շնորհավորել է նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը և պատրաստակամություն հայտնել աշխատել Թրամփի հետ՝ «հասնելու արդար և համապարփակ խաղաղության՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»: Թրամփն, իր հերթին, ասել է, որ «կաշխատի դադարեցնել Գազայում Իսրայելի և «Համաս»-ի միջև ընթացող պատերազմը»։
Թեև 78-ամյա Թրամփը նախագահի լիազորությունները պաշտոնապես պետք է ստանձնի հաջորդ տարվա հունվարի երկրորդ կեսին, սակայն արդեն հասցրել է ալեկոծել երկրի ներքաղաքական կյանքը։ Մասնավորապես, ասել է, թե ամեն ինչ կանի ապօրինի միգրանտներին զանգվածաբար արտաքսելու համար։ Նախընտրական շրջանում Թրամփը խոսել էր նաև այդ նպատակի համար զորքը օգտագործելու մասին։ Ու հիմա, ըստ CNN-ի, Պենտագոնի պաշտոնյաները ոչ պաշտոնական քննարկումներ են անցկացնում, թե ինչպես է պաշտպանական գերատեսչությունն արձագանքելու, եթե Թրամփը հրաման տա երկրում կարգուկանոն հաստատելու համար զորք կիրառել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը որպես առաջնահերթություն է նշել անօրինական միգրանտների դեմ պայքարըԹրամփը նաև նշել է, որ ցանկանում է դաշնային կառավարությունը ձևավորվել իրեն հավատարիմ մարդկանցից, իսկ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը «մաքրել կոռումպացված դերակատարներից»։