Գազայի հատվածի վրա Իսրայելի շարունակական գրոհների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 36 հազար 171-ի: Այդ մասին ասվում է պաղեստինյան անկլավի առողջապահական ծառայության հաղորդագրությունում: Գերատեսչությունը ենթարկվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ին:
Անցած 24 ժամում իսրայելյան բանակի կողմից սպանվել է 75 պաղեստինցի, ևս 284-ը վիրավորվել է: Գազայի հատվածում վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 81 հազարը:
Առճակատումը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից իսրայելյան խաղաղ բնակավայրերի վրա «Համաս»-ի զինյալների հարձակումից հետո: Անսպասելի գրոհի ընթացքում «Համաս»-ի զինյալները սպանել են մոտ 1200 և պատանդառել են շուրջ 250 իսրայելցու:
Դրան ի պատասխան՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամբողջությամբ կոչնչացնի «Համաս»-ի կառույցները և հենակետերը:
Մեծ թվով երկրներ Իսրայելի գործողությունները համարում են անհամաչափ և պատերազմի հանցագործություններին հավասարազոր:
Տասնյակ պետություններ մտադիր են ճանաչել Պաղեստինի պետությունը՝ տարածաշրջանում 1967 թվականի սահմանների դրությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի սահմանի նկատմամբԻսրայելի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել «Ֆիլադելֆիայի միջանցք»-ի մեծ մասը. ՀանեգբիԸստ ականատեսների՝ իսրայելական տանկերը Ռաֆահի կենտրոնում են Միջազգային դատարան. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ռաֆահում