Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը դադարեցրել է սննդի, ջրի և այլ մարդասիրական օգնության բաշխումը Ռաֆահում


Գազայի հատված - Տեղահանված պաղեստինցիները ջրի հերթ են կանգնել Ռաֆահում, մայիս, 2024թ.
Գազայի հատված - Տեղահանված պաղեստինցիները ջրի հերթ են կանգնել Ռաֆահում, մայիս, 2024թ.

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերատեսչությունը դադարեցրել է սննդի, ջրի և այլ մարդասիրական օգնության բաշխումը Ռաֆահում՝ իսրայելական բանակի շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։

UNRWA-ի ներկայացուցիչների X -ում հրապարակած հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունների պատճառով սննդի բաշխումն անվտանգ չէ ինչպես աշխատակիցների, այնպես էլ տեղի բնակիչների համար։ Բացի այդ, մարտերը բարդացնում են մարդասիրական օգնության նոր մատակարարումները, հետևաբար ՄԱԿ-ը որոշում է կայացրել փակել օգնության բաժանման կետն ու պահեստը։

Իսրայելը, անտեսելով դաշնակիցների հորդորները, մայիսի 6-ին ցամաքային գործողություն սկսեց փախստականներով բնակեցված Ռաֆահում։ Ըստ իսրայելցի զինվորականների, 900 հազար պաղեստինցի է լքել Եգիպտոսի սահմանին գտնվող այդ քաղաքը ՝ վերադառնալով դեպի հյուսիսային շրջաններ։

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ, խաղաղ բնակչությունը լիովին կախված է արտաքին օգնությունից և գտնվում է սովի շեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG