Մատչելիության հղումներ

Ըստ ականատեսների՝ իսրայելական տանկերը Ռաֆահի կենտրոնում են


Իսրայելական տանկեր Գազայի հատվածում, մայիս, 2024թ.
Իսրայելական տանկեր Գազայի հատվածում, մայիս, 2024թ.

Իսրայելական բանակի տանկերն առաջին անգամ մտել են Ռաֆահի կենտրոն, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին։ Նրանց ասելով` տանկեր են կանգնած քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Ավդա մզկիթի մոտ։

Անցած գիշերվա ընթացքում իսրայելական օդուժն ու տանկերը ռմբակոծել են Ռաֆահը՝ չնայած փախստականների ճամբարի վրա կիրակի օրվա հարձակմանը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խորհրդարանում ունեցած ելույթում «ողբերգական պատահականություն» է համարել Ռաֆահի վրա հարվածը, միաժամանակ հայտարարելով, թե մտադիր չէ դադարեցնել պատերազմը՝ մինչև վերջնական նպատակին հասնելը։

Գազայի հատվածի առողջապահական համակարգի հաղորդման համաձայն՝ Ռաֆահում փախստականների վրանային ճամբարի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ տաբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել։

Միջազգային հանրությունը, հումանիտար կազմակերպությունները դատապարտել են Իսրայելի հարվածը։

Կիրակի օրը Իսրայելի բանակը հարվածել է Ռաֆահին՝ «Համաս»-ի կողմից վերջին ամիսների ընթացքումն Թել Ավիվն առաջին անգամ հրթիռակոծելուց ժամեր անց։

Իսրայելի զինվորականները պնդում են, որ հարվածել են օրինական թիրախների։ Ոչնչացվել են «Համաս»-ի երկու հրամանատարներ։

Վարկածներից մեկով՝ արկի բեկորը հնարավոր է հարվածել է փախստականների ճամբարի վառելիքի մեծ տարային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG