Իռլանդիայի խորհրդարանի դիմաց այսօր բարձրացվեց Պաղեստին պետության դրոշը։ Դուբլինը պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի անկախությունը, և ժամեր անց բարձրացվեց պաղեստինյան դրոշը։
Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումները այսօր ուժի մեջ են մտնում նաև Իսպանիայում և Նորվեգիայում։
Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի մարդու իրավունքների և միջազգային իրավունքի փորձադեգ Քուշտրիմ Իստրեֆին Reuters-ին ասել է, որ Պաղեստինի անկախության ճանաչումը սոսկ խորհրդանշական չէ, այլ իրավական ու քաղաքական նշանակություն ունի, և շուտով ուրիշ պետություններ կարող են հետևել այդ օրինակին։
Նա նշել է, որ Պաղեստինի ճանաչումը ավելի շուտ պատասխան է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին, քան ճանաչման հասնելու պաղեստինցիների ջանքերի արդյունք է։