Մատչելիության հղումներ

Բայդենը չի ընդունում Գազայի ցեղասպանության մեղադրանքներն ու Նեթանյահուին ձերբակալելու հայցը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Սպիտակ տանը կազմակերպված «Հրեական ամերիկյան ժառանգության ամսվա» միջոցառմանը հակադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Իսրայելի դեմ հնչեցրած մեղադրանքներին և նշել, որ Գազայի հատվածում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ։

«Մենք դա մերժում ենք»,- ասել է նա։

Բայդենը մերժել է նաև Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ձերբակալելու հայցը։

«Թույլ տվեք ինձ հստակ ասել, մենք մերժում ենք Իսրայելի առաջնորդներին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի օրդերը։ Իսրայելի և «Համաս»-ի միջև համարժեքություն չկա»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը նախօրեին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման երեք ղեկավարների ձերբակալության օրդեր հրապարակելու հայց է ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG