Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիայում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո, X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
Նա նշել է, որ ջերմ և արդյունավետ երկխոսություն է ունեցել Պապիկյանի հետ, ինչպես նաև կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը։
Լըկորնյուն սա կարևոր իրադարձություն է որակել։
Caesar-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել առաջադեմ արկերի կիրառման դեպքում գերազանցում է 50 կիլոմետրը:
Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցների ուսումնասիրության հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզում կայացել է Պապիկյանի հանդիպումը Լըկորնյուի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY ցուցահանդեսի բացմանըՀայաստանն ու Ֆրանսիան անցած աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
Փարիզը հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս․ Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն երեկ արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը․ Լըկորնյու