Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին այսօր Երևանում հանդիպել է պաշտպանության նախարար Սորեն Պապիկյանի հետ։
Ըստ հայկական կողմի՝ Պապիկյանն ու Գլյոյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
2023-ի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Բաքուն կոշտ է արձագանքում հայ-ֆրանսիական համագործակցությանն՝ մեղադրելով Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար։
Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։