Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թուրքիայի նախագահական նստավայրի հաղորդմամբ՝ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ինքը ուշադրությամբ հետևում է խաղաղության շուրջ բանակցություններին և ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն և բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։

Երկու առաջնորդները նաև պայմանավորվել են համատեղել ջանքերը՝ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից հետո տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը. ԱլիևԳաֆարովան մեկնել է ԱնկարաԻնչ են նշանակում վերջին շրջանում Անկարայի ու Բաքվի ինտենսիվ հանդիպումները«Ակնկալում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի ստորագրման»․ Թուրքիայի ԱԽ