Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ։ Պուտինի շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Ռուսաստանի ղեկավարը ուղերձում նշել է. «Ձեր առաջնորդության ներքո բարեկամական Ադրբեջանը վստահորեն շարժվում է սոցիալ-քաղաքական զարգացման և միջազգային ասպարեզում իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Ես բարձր եմ գնահատում ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերության հաստատման գործում ձեր անձնական ներդրումը»։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ «ուրախությամբ կշարունակի» սերտորեն համագործակցել՝ երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ։