Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։
Տեղեկությունն X-ում հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, կից լուսանկար հրապարակել։
Դիվանագետն այցից այլ մանարամասներ չի հաղորդել։
Վերջին օրերին ակտիվացել են Ադրբեջանի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների փոխայցերը։
Երեք օր առաջ Անկարայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ «եղբայրական Թուրքիայում քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ուզում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։