Ադրբեջանի դատարանը ևս հինգ ամսով երկարաձգեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։ Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցների համաձայն՝ Բինագադիի շրջանային դատարանն այսօր բավարարել է դատախազության համապատասխան միջնորդությունը։
Ըստ APA գործակալության` դատարան միջնորդություն է ներկայացվել Բաքվի բանտերում պահվող ևս երկու արցախցի նախկին պաշտոնյայի կալանքի ժամկետները երկարաձգելու հարցով, անուններ, սակայն, լրատվամիջոցը չի հայտնում:
Արկադի Ղուկասյանն ու Արցախի ևս 7 նախկին պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին«Վճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում»․ Քեմրան Ալիևը՝ Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարների մասինԲաքուն 4 ամսով երկարաձգեց Արցախի նախկին ղեկավարների կալանքը