Մատչելիության հղումներ

Բաքուն 4 ամսով երկարաձգեց Արցախի նախկին ղեկավարների կալանքը


Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։

Այսօր ավելի ուշ ադրբեջանական դատարանը բավարարել է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի և գեներալներ Լևոն Մնացականյանի ու Դավիթ Մանուկյանի կալանքը 4 ամսով երկարաձգելու մեղադրող կողմի միջնորդությունները:

Բաքուն Արցախի նախկին ղեկավարներին ծանր մեղադրանքներ է առաջադրել:

XS
SM
MD
LG