«Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց, անհիմն են», - այսօր Թբիլիսիում հայտարարել է երկրի նախկին վարչապետ, այժմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին՝ անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի առթիվ Վաշինգտոնից և Բրյուսելից հնչող քննադատությանը։
«Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին, որ Վրաստանը որևէ արտասովոր բան չի անում և եվրոպական ուղուց շեղվելու նպատակ չունի։ Քննադատություն է հնչում, թե Վրաստանը պատրաստվում է հրաժարվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ուղուց։ Այդ հայտարարությունները, մեղմ ասած, նույնիսկ ոչ թե չափազանցված, այլ անհիմն են», - հայտարարում էր Ղարիբաշվիլին՝ ընդգծելով, որ Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորն ամրագրված է Սահմանադրությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով Վրաստանին կոչ է անում հրաժարվել «օտարերկրյա գործակալների» օրենքիցԲորել․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը» Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը