Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը մեզ էլ ավելի կմերձեցնի Եվրամիությանը»


«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մեզ ոչ թե կհեռացնի ԵՄ-ից այլ ավելի կմերձեցնի դաշինքի հետ», - այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Արևմուտքից հնչող քննադատությունը։

«Իրականում այս օրենքը եվրոպական է, քանի որ հիմնված է եվրոպական ամենակարևոր արժեքների՝ թափանցիկության և հաշվետվողականության վրա։ Եվրոպական լինելուց բացի այս օրենքը նաև վրացական է, քանի որ պաշտպանում է մեր ինքնիշխանությունը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ էր արել դադարեցնել օրենքի ընդունման գործընթացը՝ նշելով, որ այն չի համապատասխանում «ԵՄ արժեքներին ու չափանիշներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG