«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը», - այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ես կոչ եմ անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին՝ հետ կանչել այս օրինագիծը։ Ինչպես և նախորդ տարի, այժմ էլ պարզ է, որ այս օրենքն անհամատեղելի է ԵՄ չափանիշների և արժեքների հետ։ Ընդունման դեպքում այն կվտանգի Վրաստանի առաջընթացը դեպի ԵՄ», - հայտարարել է Բորելը։
Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց օրինագիծը, որի դեմ բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվում: