Իսրայելի հանրային KAN հեռուստաընկերությունը վկայակոչելով իրազեկ աղբյուրները՝ հաղորդել է, որ գալիք շաբաթներին իսրայելական բանակը Գազայի հատվածում ավարտելու է ցամաքային գործողությունը՝ անցնելով երրորդ փուլի իրականացմանը։
Երրոդ փուլը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, ուժերի կրճատում, մոբիլիզացված պահեստազորայինների վերադարձ և Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանին բուֆերային գոտու ստեղծում։
Իսրայելական կողմը պաշտոնապես հաղորդել է 472 զինծառայողի զոհվելու մասին, որոնցից 139-ը զոհվել են ցամաքային գործողության ընթացքում։ Վիրավորվել է 784 զինծառայող։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ին ենթարկվող պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հաղորդել է Գազայի հատվածում ավելի քան 19 հազար 667 զոհի մասին։
Ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել պաղեստինյան աղբյուրների հայտնած թվերի արժանահավատությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, ի վերջո, ընդունեց Գազայի հարցով բանաձևը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում 75 օրվա ընթացքում ՄԱԿ-ի 136 աշխատակից է սպանվել․ Գուտերեշ