Մատչելիության հղումներ

Գազայում 75 օրվա ընթացքում ՄԱԿ-ի 136 աշխատակից է սպանվել․ Գուտերեշ


Գազայում 75 օրվա ընթացքում ՄԱԿ-ի 136 աշխատակից է սպանվել, X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնյո Գուտերեշը՝ շեշտելով, ՄԱԿ-ն իր պատմության ընթացքում նման բան չի տեսել։

«Անձնակազմի մեծ մասը բռնի կերպով հեռացվել է իրենց տներից», - գրել է Գուտերեշը՝ շեշտելով՝ խոնարհվում է հազարավոր աշխատակիցների առջև, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ աջակցելու Գազայի խաղաղ բնակիչներին:

Գազայում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ հրեական բնակավայրերի վրա ԱՄՆ-ի ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի կատարած անսպասելի հարձակումից հետո:

XS
SM
MD
LG