Իսրայելի և «Համաս»-ի նոր հակամարտության ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 19 հազար 667-ի, Telegram-ի ալիքում հայտնել է «Համաս»-ին ենթարկվող պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Պաղեստինցիները հայտնել են, որ բախումներում տուժել է ևս 52 հազար 586 մարդ։ Ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել պաղեստինյան աղբյուրների հայտնած թվերի արժանահավատությունը:
Պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ ծայրահեղական «Համաս»-ը հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան անսպասելի հարձակվել է հրեական խաղաղ բնակավայրերի վրա: