Մատչելիության հղումներ

Գազայում նոր հրադադարը քննարկվում է Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ


Գազայի հատված, 20-ը դեկտեմբերի, 2023թ.
Գազայի հատված, 20-ը դեկտեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում երկրորդ անգամ մարդասիրական հրադադար հայտարարելու հնարավորության շուրջ ակտիվ բանակցություններ են տեղի ունենում Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ։ Այդ մասին՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը, հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվում է հրադադարի տարբերակ, որով «Համաս»-ը կազատի իսրայելցի պատանդներից մի քանիսին, ինչի դիմաց Իսրայելը կազատի պաղեստինցի գերիներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում «Համաս»-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ աղբյուրի, Իսրայելը պահանջում է, որ փոխանակման ենթակա պատանդների ցուցակում լինեն կանայք և հիվանդ տղամարդիկ։

Պահանջի բավարարման դեպքում Իսրայելը կարող է ազատ արձակել նաև ծանր հանցագործությունների համար դատապարտված պաղեստինցիներին:

Axios կայքի փոխանցմամբ, քննարկվող հրադադարը կարող է տևել մեկ շաբաթ, որի ընթացքում պետք է ազատություն ստանան մոտ 40 պատանդներ:

XS
SM
MD
LG