Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, ի վերջո, ընդունեց Գազայի հարցով բանաձևը


ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկում է Գազայի հարցով բանաձևը, Նյու Յորք, 22 դեկտեմբերի, 2023թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկում է Գազայի հարցով բանաձևը, Նյու Յորք, 22 դեկտեմբերի, 2023թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է արաբական երկրների կազմած բանաձևի նախագիծը, որն ուղղված է դյուրացնելու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված:

Նախագծին կողմ է քվեարկել 13 երկիր, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ձեռնպահ են մնացել։ Փաստաթուղթը, որը հովանավորել են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Պաղեստինը, բաղկացած է 16 կետից և նպատակ ունի բարելավելու Գազայի հատված մարդասիրական օգնության փոխադրման պայմանները։

Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Այն «խստորեն դատապարտում է մարդասիրական իրավունքի բոլոր խախտումները, ներառյալ անխտիր հարձակումները խաղաղ բնակչության և օբյեկտների վրա, խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը և ահաբեկչական գործողությունները»:

Փաստաթղթում, սակայն, ահաբեկչության առնչությամբ հասցեական չի նշվում «Համաս»-ի անունը:

«Համաս»-ը գործնականում Գազայի հատվածում իշխող քաղաքական ուժն է և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG