Պեսկով․ «Հայաստանը մեր դաշնակիցն է»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանի համար Հայաստանը բարեկամ պետություն է», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանի և Մոսկվայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող զարգացումները։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն իր երկկողմ հարաբերությունները զարգացնում է այն երկրների հետ, որոնց հետ հարկ է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք, և կասկած չկա, որ Հայաստանը բարեկամ պետություն է, այն մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ դաշնակցային հարաբերությունները», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը խնդիր է դրել լուծարել Հայաստանը. Արամ Սարգսյան«Կգա՞ք, գնանք Լարս, հաշվենք». խցանումների շուրջ թեժ քննարկում՝ ԱԺ հանձնաժողովի նիստում«Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ