Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ


Բեռնատարներ Լարսի անցակետում, արխիվ
Բեռնատարներ Լարսի անցակետում, արխիվ

«Ռոսսելխոզնադզորը» արձանագրում է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։

Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասատուներ են հայտնաբերվել 72 դեպքով։

«Միևնույն ժամանակ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի ներկրման 36 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու հինգ դեպք, ինչը կարող է վկայել հայ արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնների խախտման մասին, նշվում է զեկույցում։

«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան։

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն օրեր շարունակ Լարսի անցակետի հերթերում են: Իշխանական պատգամավորը չի բացառել, որ գուցե մեքենաների մուտքի խնդիրն առաջացրել է հայ - ռուսական լարված հարաբերությունների ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG