Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում Փաշինյանին սպասում են. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանի նախագահը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Հայաստանի վարչապետի հետ, բայց Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում սպասում են։

Նա ասել է, որ Ամանորից առաջ Սանկտ Պետերբուրգում նախատեսված են ավանդական միջոցառումներ։ Խոսքը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մասին է։

Պեսկովը նշել է, թե դրանք ոչ միայն տոնական, այլև աշխատանքային միջոցառումներ կլինեն՝ աշխատանքային օրակարգով։

«Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ, իսկ նրան սպասում են, այնպես ինչպես բոլորին, ապա խոսելու հիանալի հնարավորություն կլինի»,- ասել է Պեսկովը։

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ չեն մասնակցում Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG