Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան՝ հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ շուրջ 2 հազար 500 հեռախոսազանգ և այց են ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին, 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ։
Ըստ կոմիտեի՝ նույն ամիսներին նաև 124 վիրավոր և բուժառու է տեղափոխվել Հայաստան։
Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման և սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով միասին պաշտոնական տվյալներով շուրջ 500 արցախցի է զոհվել։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից