Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը կկալանավորվի, նա երեկ ձերբակալվել է

Տիգրան Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը կկալանավորվի։

Քննչական կոմիտեն հաղորդեց, որ նա հայտնաբերվել և ձերբակալվել է երեկ Երևան քաղաքում՝ իրենց առանձնատանը։

Ըստ Կոմիտեի՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է Գորիս բնակչին հրազենով վիրավորում հասցնելու համար։

Ավելի վաղ նրա փաստաբանը հայտարարել էր, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում»։

Դատարանը դեռ այս տարվա հունիսին էր բավարարել Խաչատրյանին կալանավորելու քննչականի միջնորդությունը, սակայն ոստիկանները նրան չէին կարողանում գտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանը պետք է կալանավորվի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում