Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները։
«Պրակտիկան է դա ցույց տալիս: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը», - ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:
Մինչդեռ Ռուսաստանը, ըստ Պատրուշևի, հետևողական քայլեր է ձեռնարկում, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, տեղի ունենա սահմանազատում, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն․ ՊատելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձ է հղել հանդիպման մասնակիցներին, մասնավորապես, շեշտելով, որ որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները և, ընդհանուր առմամբ, իրավիճակը ԱՊՀ երկրներում։
Գլոբալ անկայունությունը ներազդում է նաև Եվրասիայի վրա, ըստ ՏԱՍՍ-ի, ընդգծել է Պուտինը՝ շեշտելով՝ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում սոցիալական կայունությունը, ավանդական արժեքները, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ երկրների համար սովորական սպառնալիքները մնում են՝ ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։
«Այս ամենը պահանջում է ոչ միայն համակարգված կոլեկտիվ արձագանք, այլ նաև մեծ կանխարգելիչ աշխատանք: Մասնավորապես, կարևոր է լիարժեք օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսումը, տեղեկատվական և վերլուծական ներուժը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, ո Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը։
Մոսկվայում անցկացվող հավաքին չի մասնակցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երևանը պատճառը չի նշել, Պատրուշևը միայն հայտնել է, որ այսօրվա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ. Գևորգ Պապոյան