Մատչելիության հղումներ

Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ «Մոսկվայից կոնկրետ քայլերի մասին տեղյակ չեմ»․ Հովհաննիսյան


Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Աստանայում, 14-ը հոկտեմբերի, 2022թ․
Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում Աստանայում, 14-ը հոկտեմբերի, 2022թ․

Հայաստանի և Արդբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ Մոսկվայից պաշտոնական կոնկրետ քայլեր չկան, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, հատարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր նախօրեին հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է մոտակա ժամանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել։

«Տեղյակ չեմ այդ առաջարկից, դա որպես գաղափար է հնչեցվել, պաշտոնական կոնկրետ քայլերի մասին տեղյակ չեմ»,- ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը:

XS
SM
MD
LG