Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկը


Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, այսօրվա բրիֆինգում ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նա պնդել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման ճանապարհային քարտեզը մնում են 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունները, որոնք ներառում են կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում։

Զախարովան ընդհանրապես չի անդրադառնում եռակողմ հայտարարությունների մյուս, չպահպանված կետերին, ըստ որոնց 2020-ի նոյեմբերի 10-ին հայտարարվում էր հրադադար, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ Սակայն դրանից հետո Ադրբեջանը բազմիցս ագրեսիվ գործողությունների է դիմել, բարձունքներ ու դիրքեր գրավել, իսկ սեպտեմբերի 19-ին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքի վրա, ինչի հետևանքով Արցախը հայաթափվեց։ Ըստ եռակողմ հայտարարության, ռազմագերիները պետք է ազատ արձակվեին, բայց նրանց թիվը ադրբեջանական բանտերում ավելանում է։ Փախստականները պետք է վերադառնային իրենց նախկին բնակության վայրերը, իսկ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը մնալու էր ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։

2020-ին նոյեմբերի 9-ի հայտարարությունը 9 կետ ուներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG