Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով օգոստոսի 28-ին կմեկնի Հնդկաստան։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը մայրաքաղաք Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ։
Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարվա ամռանից կողմերը սկսեցին հրապարակավ խոսել ռազմական համագործակցության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական ոլորտում Երևանն ու Դելին «սկսել են փնտրել կոնկրետ ու երկարաժամկետ համագործակցության ուղիներ» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել ռազմական դրոններ և այլ սպառազինություն. հնդկական մամուլ