Մատչելիության հղումներ

Հնդկական մամուլի պնդմամբ` Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը կարող է Դելիից ՀՕՊ համակարգեր գնել։ Այս մասին այսօր հաղորդել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը՝ նշելով, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։

Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Կայքի փոխանցմամբ` թեև МR-SAM համակարգերը արտադրվել են Իսրայելի հետ համատեղ, այնուհանդերձ դրանց Հայաստան արտահանման դեպքում՝ «իսրայելցիների հատուկ թույլտվությունը կարող է և չպահանջվել»։

Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МR-SAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր, դրանց մեկ դիվիզիոնում ընդգրկված են հրամանատարական կետը, տեղորոշիչ ռադարը, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG