System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը մի խումբ աշխարհահռչակ արվեստագետների, այդ թվում՝ Փիթեր Գաբրիելի, Ռոջեր Ուոթերսի, Թոմ Մորելոյի, Ստյուարտ Քոփլենդի հետ բաց նամակով դիմել է միջազգային դերակատարներին՝ կոչ անելով ակտիվ ջանքեր գործադրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։
SPIN պարբերականի հետ զրույցում երաժիշտը պատմել է՝ ավելի քան 120 հազար մարդ մնացել է առանց սննդի և դեղորայքի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամիսներ շարունակվող շրջափակման պատճառով։
«Այդ պահից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապավինում է ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի մարդասիրական օգնությանը»,- նշում է Թանկյանը՝ փաստելով, որ ադրբեջանցի զինվորականներն արգելափակում են մարդասիրական օգնության ավտոշարասյունների ելումուտը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կառույցների մուտքն Արցախ․ ՀՀ ԱԳՆՀիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքը ապաշրջափակելու հարցով՝ Թանկյանը շեշտում է, որ Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի վճիռն է անտեսում։
Միջազգային հանրությունը կեղծավոր է, պնդում է աշխարհահռչակ երաժիշտը՝ շարունակելով․ - «Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գովաբանում է Ադրբեջանին և նրա կոռումպացված, ֆաշիստ բռնապետ առաջնորդ Իլհամ Ալիևին՝ էներգակիրների մատակարարման հարցում Ուկրաինային օգնելու համար։ Թող լինի, բայց միևնույն ժամանակ նույն բռնապետը Հայաստանում շնչահեղձ է անում ժողովրդին և ներխուժել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված մեր տարածքներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով՝ համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում․ Արցախի նախագահ