Ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, չէր բացառել, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանի դեմ՝ Եվրոպայից և Ասիայից պատժամիջոցների ցանկերի ապրանքներ Ռուսաստան վերաարտահանելու համար։
Ի՞նչ պետք է անի նույն տնտեսական գոտու անդամ Հայաստանը՝ պատժամիջոցների տակ չհայտնվելու համար։
Էկոնոմիկայի նախարը վստահեցնում է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ, նման վտանգ չկա։
«Կառավարությունը հայտարարել է, որ չնայած չի միանում սանկցիաներին, այնուամենայնիվ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընկերությունները երկրորդային սանկցիաների տակ չընկնեն, և այդ ուղղությամբ մենք բազմաթիվ որոշումներ՝ երևացող և չերևացող, կայացնում ենք, օգնում ենք մեր տնտեսվարողներին՝ չշրջանցել սանկցիաները», - ասաց Վահան Քերոբյանը։
Նախարարը հիշեցրեց, որ կան նաև որոշակի խմբի ապրանքատեսակներ, որոնց արտահանումը Ռուսաստան միայն հատուկ վերահսկողությամբ է իրականացվում։ Խոսքն անցյալ ամիս ընդունված կառավարության որոշումների մասին է, որոնցով խստացվեց մի շարք, այդ թվում՝ չիպերի, տրանսֆորմատորների և տեսախցիկների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էլեկտրոնային սարքավորումների առևտրով զբաղվող հայկական ընկերությունը՝ նաև ԵՄ պատժամիջոցների ցանկում«Այդպիսով մենք, ըստ էության, նաև ցեմենտել ենք մեր արտահանման սահմաններն այնպես, որպեսզի թույլ չտանք, որ որևիցե ընկերություն ընկնի այդ ռիսկի տակ», - ասաց նախարարը։
Չնայած կառավարության անդմաների այս վստահեցումներին՝ Եվրամիությունից ու ԱՄՆ-ից պարբերաբար զգուշացումներ են հնչում Հայաստանին՝ հորդորելով չաջակցել Կրեմլին և այնտեղ չհասցնել արգելված ապրանքներ, ընդ որում Արմուտքը մատնացույց է անում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների շեշտակի աճը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցների վերաբերյալ զգուշացումները, այցերը վկայում են, որ Արևմուտքը ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից. պատգամավորՀունիսի վերջին Հայաստանում էին արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները, որոնց ընդունեց նաև վարչապետ Փաշինյանը։
Օրերես Հայաստանից Ռուսաստան արտահանվող ավտոմեքենաների շեշտակի աճը գրավել էր նաև բրիտանական հայտնի պարբերականներից մեկի՝ Financial Times-ի ուշադրությունը, հոդվածի հեղինակները գրել էին, որ ընդամենը մեկ տարում Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Financial Times․ «Հայաստանը շեշտակիորեն մեծացրել է Ռուսաստան արտահանվող արևմտյան ավտոմեքենաների ծավալը»ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց, որ Ռուսաստան արտահանվող մեքենաներից շատերը պատժամիջոցների ցանկում չեն և, ըստ նրա, ճիշտ չէ արտահանման ծավալները ներկայացնել պատժամիջոցների շրջանցման լույսի ներքո։
«Ձեր կվայակոչած լրատվական միջոցն ի սկզբանե դիմել էր մեզ, մենք պատասխանը տվել ենք, բայց իրենց հրապարակման մեջ մեր պատասխանը կա՛մ մեր թվերը, կա՛մ մեր մեկնաբանությունները ներկայացված չեն», - ասաց ՊԵԿ ղեկավարը։
Բադասյանը հիշեցրեց՝ 2019-ին ևս մեծ ծավալի ավտոմեքենաների արտահանում է եղել Ռուսաստան և դրա գլխավոր պատճառը Հայաստանի ավելի բարենպաստ մաքսազերծման հնարարավորություներն էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես և ԱՄՆ-ում, ԵՄ-ում ևս կասկածելի են համարում նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման զգալի աճը