Մատչելիության հղումներ

Պատժամիջոցների հարցերով արևմտյան երկրների պաշտոնյաները կժամանեն Հայաստան


Պատժամիջոցների հարցով ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչներն ամփոփելով Թբիլիսիում կայացած բանակցությունների արդյունքները հայտարարել են՝ իրենց գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը զենք ստանա։

«Մենք՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը, ուշադրություն ենք դարձնում էլեկտրոնային սարքերի տեսակներին, որոնք օգտագործվում են այդ նպատակների համար: Վրաստանի հետ մեր համագործակցությունը ենթադրում է հենց այս ուղղությունը», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ’Բրայենը։

Ամերիկացի պաշտոնյան անցած շաբաթներին պնդում էր, որ եվրոպական ընկերությունների որոշակի ապրանքատեսակներ՝ միկրոսխեմաներ, էլեկտրոնիկա, զարտուղի ճանապարհներով Ռուսաստան է հասնում, որտեղ դրանք օգտագործում են ռազմական արտադրության համար։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների գծով գլխավոր տնօրեն Կումար Այերը նշել է, որ խոսքը 38 անուն էլեկտրական ապրանքների մասին է։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք ոչ միայն Վրաստան ենք եկել այս մասին խոսելու, այլ Վրաստանից Հայաստան ենք գնալու։ Մեր համատեղ խումբն արդեն այցելել է հինգ կամ վեց երկիր, և մենք պատրաստվում ենք այցելել բազմաթիվ այլ երկրներ՝ քննարկելու այդ խնդիրը», - հայտարարել է բրիտանացի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG