Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ


ԱՄՆ պետքարտուղարության դեսպան, Պատժամիջոցների համակարգման գրասենյակում հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարության դեսպան, Պատժամիջոցների համակարգման գրասենյակում հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայեն, արխիվ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալում է ԱՄՆ պետքարտուղարության դեսպան, Պատժամիջոցների համակարգման գրասենյակում հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենին։

Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ, հայտնում են Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

Ամերիկացի պաշտոնյան անցած շաբաթներին պնդում էր, որ եվրոպական ընկերությունների որոշակի ապրանքատեսակներ՝ միկրոսխեմաներ, էլեկտրոնիկա, զարտուղի ճանապարհներով Ռուսաստան է հասնում, որտեղ դրանք օգտագործում են ռազմական արտադրության համար։

Նա ավելի վաղ Թբիլիսի է այցելել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG