2014-ին բռնակցված Ղրիմում կրկին պայթյունների ձայն է լսվում, ընդ որում ՝ խորը թիկունքում: Կիրովի շրջանում զինամթերքի մեծ պահեստ էր բռնկվել, պայթյունները շարունակվում էին մի քանի ժամ։ Իշխանությունները փակել են թերակղզու գլխավոր մայրուղին և տարհանում էին շրջակա գյուղերի բնակիչներին։ Տուժածների մասին չի հայտարարվել։
Ուկրաինական կողմը պայթյունների պատասխանատվությունը պաշտոնապես չի ստանձնել։
Երկու օր առաջ ուկրաինական ուժերը պայթեցրել էին Ղրիմի կամուրջը, երկրորդ անգամ այս պատերազմի ընթացքում։ Ավտոմոբիլային երթևեկությունը կամրջով կարող է վերականգվնել մի քանի ամսից միայն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրիմի կամուրջը վերստին ենթարկվել է գրոհի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերային նոր հարձակումներ Օդեսայի և Խերսոնի շրջանների վրա, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երեխաՌոուսները, իրենց հերթին, շարունակում են ուժգին ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը, հատկապես թեժ է Օդեսայի նավահանգստում։ Ցորենի գործարքից դուրս գալու մասին հայտարարելուց հետո ռուսները սկսել են կրակի տակ պահել սևծովյան այս նավահանգիստը։ Մի քանի շենք, այդ թվում պահեստներ, վնասվել են, տասը խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Ըստ պաշտոնական Կիևի, անցած գիշեր Ռուսաստանը արձակվել է 6 հրթիռ և 35 «Շահեդ», Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է բոլոր հրթիռները և 31 անօդաչու թռչող սարք։ Հարվածի տակ էին, բացի Օդեսայից, Վիննիցայի, Կիևի, Չեռնիգովի Խերսոնի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի մարզերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնաշենկով. «Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինային հատուցման հարված են հասցրել»Մինչ այդ, բրիտանական հետախուզության (MI6) ղեկավարը ուկրաինական պատերազմի սարսափներից ցնցված ռուսներին հորդորել է արյունահեղությունը դադարեցնելու նպատակով լրտեսել Մեծ Բրիտանիայի համար. - «Ես հրավիրում եմ նրանց անել այն, ինչ ուրիշներն արդեն արել են այս վերջին 18 ամիսների ընթացքում, և միանալ մեզ։ Մեր դուռը միշտ բաց է»։
Այս մասին Մուրը ասել է Պրահայում ելույթի ժամանակ՝ հավելելով. - «Այսօր շատ ռուսներ լուռ սարսափով հետևում են, թե ինչպես են իրենց զինված ուժերը ոչնչացնում ուկրաինական քաղաքները, անմեղ ընտանիքներին քշում իրենց տներից և առևանգում հազարավոր երեխաների: Նրանք սարսափով նայում են, թե ինչպես են իրենց զինվորները ավերում իրենց համար հարազատ երկիրը: Հոգու խորքում նրանք գիտեն, որ Պուտինի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը»։
Ի դեպ, Մուրը շեշտել է, թե արդեն գրեթե երկու ամիս տևող հակահարձակման արդյունքում ուկրաինացիները ազատագրել են ավելի շատ տարածք, քան ռուսները գրավել էին կես տարում։
Մինչդեռ արևմտյան աղբյուրները հաղորդում են, որ երեկ ռուսները ուկրաինական հակահարձակման մեկնարկից հետո առաջին անգամ առաջխաղացում են արձանագրել Կուպյանսկի ուղղությամբ՝ առաջ գնալով առնվազն մեկ ու կես կիլոմետր։ Ուկրաինացիներն էլ հայտնում են Բախմուտի մոտ և հարավում առաջ գնալու մասին։ Թեժ մարտերը ճակատի ամբողջ երկայնքով շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Յոհանեսբուրգ չի մեկնի, ուր նրան ձերբակալություն է սպառնումՊատերազմի այս թեժ փուլում Մոսկվան այսօր հայտարարել է, թե նախագահ Պուտինը օգոստոսին Յոհանեսբուրգում կայնալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովին չի մասնակցելու, նրան փոխարինելու է արտգործնախարար Լավրովը։
Մինչ այդ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանից խնդրել է թույլ տալ չձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս BRICS-ի ժողովին մասնակցելու համար այցելի Յոհանեսբուրգ. - «Հարավային Աֆրիկան ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքը կատարելու հարցում: Ռուսաստանը հասկացրել է, որ իր նախագահի ձերբակալությունը կհամարի պատերազմի հայտարարություն»:
Կրեմլի խոսնակն այսօր հերքել է Ռամաֆոսի այս հայտարարությունը՝ ասելով, թե հասկացնելու անհրաժեշտություն չկա. - «Այս աշխարհում բոլորի համար բացարձակապես պարզ է, թե ինչ է նշանակում ոտնձգության փորձ ռուսական պետության ղեկավարի նկատմամբ։ Հետևաբար այստեղ որևէ մեկին որևէ բան բացատրելու կարիք չկա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլի պնդմամբ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը չի ասվել, թե Պուտինի ձերբակալությունը կնշանակի պատերազմ հայտարարելՀարավաֆրիկան Հանրապետությունը Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումներն ու ձերբակալել Վլադիմիր Պուտինին, ով միջազգային հետախուզման մեջ է պատերազմական հանցագործությունների համար։