Մատչելիության հղումներ

Եվրոպացի օրենսդիրները ՄՔԴ-ին կոչ են անում ձերբակալել Լուկաշենկոյին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Մինսկ:

Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալության հրամանագիր արձակելու կոչով:

Եվրախորհրդարանի մամլո վարչության փոխանցմամբ, օրենսդիրները Բելառուսի մասին զեկույցն ընդունել են 49 կողմ, 3 դեմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ:

Զեկույցում ասվում է, որ Մինսկը պատասխանատվություն է կրում Ուկրաինային հասցված վնասի և Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար:

«Քանի որ Միջազգային քրեական դատարանն արդեն կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կալանավորելու որոշում, անհրաժեշտ է նման վճիռ կայացնել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ»,- ասվում է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG