Մատչելիության հղումներ

Գիշերը անօդաչուներով և հրթիռներով հարվածներ են հասցվել Օդեսային և Նիկոլաևին


Ուկրաինա - Ռուսական հրթիռակոծության հետևանքները Օդեսայում, 18-ը հուլիսի, 2023թ.
Ուկրաինա - Ռուսական հրթիռակոծության հետևանքները Օդեսայում, 18-ը հուլիսի, 2023թ.

Գիշերվա ընթացքում ռուսական բանակը սկզբում անօդաչու թռչող սարքեր, ապա հրթիռներ է արձակել Նիկոլաև և Օդեսա նավահանգստային քաղաքների ուղղությամբ:

Նիկոլաևում չխոցված «Շահեդ»-ը ենթադրաբար նավահանգստի տարածքում է հայտվել։

Օդեսայում նավահանգստի վրա, ըստ որոշ Տելեգրամ ալիքների, «Կալիբր» հրթիռներից մեկով ևս հարված է եղել, սակայն ուկրաինացի զինվորականները պնդում են, որ իրենք խոցել են արձակված բոլոր վեց «Կալիբր»-ները, և միայն բեկորներ են ընկել նավահանգստի վրա:

«Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հրապարակել է Օդեսայի վրա գիշերային հրթիռային հարձակման հասցրած վնասի լուսանկարները, հայտնելով, որ խոցված հրթիռների բեկորները և կործանումից առաջացած պայթյունի ալիքը վնասել են նավահանգստի ենթակառուցվածքները, մի քանի առանձնատներ, ջարդել մի շարք այլ շենքերի ապակիներ, մեկ մարդ վիրավորվել է։

Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ հուլիսի լույս 18-ի գիշերը ռուս զինվորականները հետ են մղել անօդաչու սարքերով հարձակումը թերակղզու արևելքում։ Ակսյոնովի խոսքով՝ 9 անօդաչու թռչող սարք են խոցել, ևս 19-ը «ճնշվել են» ռադիոէլեկտրոնային համակարգերով։

Սերգեյ Ակսյոնովի վկայությամբ՝ ոչ ոք չի տուժել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասներ չկան։

XS
SM
MD
LG