Գիշերն արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել։ Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հրապարակեց նրանց անունները՝ առանց նշելու տարիքը։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ, Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ՊԲ. Ադրբեջանի զինուժը հրետանուց կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի վրա, հայկական կողմն ունի 4 զոհ«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Մինչ այդ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, թե Աղդամի շրջանում գնդակոծության հետևանքով մեկ վիրավոր զինվոր ունի ու պատասխան գործողություններ է իրականացնում։ Այսօր էլ արտգործնախարարությունն է նույնը կրկնել։
Հրադադարի խախտումների մասին Բաքվի պնդումներն արդեն երեք ամսից ավելի է շարունակվում են, նույն ընթացքում հայկական կողմերը հերքում են տարածում ու իրենց հերթին հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին։ Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը թիրախավորում է նաև բնակավայրերն ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների տեխնիկան։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը ժամանակ առ ժամանակ կոչ է անում զինված ուժերին պատրաստ լինել «սադրանքերի կանխմանը»։ Միևնույն ժամանակ Բաքվից սպառնում են ոչնչացնել Արցախում գործող Պաշտպանության բանակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստեփանակերտն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար«Ադրբեջանն անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների». Արցախի ԱԳՆԱմենաթողության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ«Ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը», - նշել է Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։
Արցախի Ազգային ժողովն այսօր հայտարարություն է ընդունեց գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հերթական արյունալի միջադեպի առիթով` կոչ անելով Վաշինգտոնում գտնվող հայկական պատվիրակությանը դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի դեռ հրադադար չի հաստատվել։ Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարներին Արցախի խորհրդարանականները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը Հայաստանի պատվիրակությունից պահանջում է դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում«Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի», - ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Դիմեցին նաև Արցախ պատերազմից հետո խաղաղապահ զորակազմ տեղակայած Ռուսաստանի Դաշնությանը. - «Խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները»։
Գիշերվա արյունալի միջադեպին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրառում է արել՝ կոչ է անելով միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ավելի քան կես տարի շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Հարավային Կովկասում ապակայունացման բարձր վտանգ կա», - շեշտել է Փաշինյանը:
Բաքվից արձագանքելով Հայաստանի վարչապետին՝ դարձյալ պնդել են, թե Հայաստանը պետք է ամբողջովին դուրս բերի զորքը Ադրբեջանի տարածքից։ Պաշտոնական Երևանը քանիցս հայտարարել է, որ Արցախում զորք չունի։