Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին զարգացնել այս գործընթացը»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Արլինգթոն, 27-ը հունիսի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Արլինգթոն, 27-ը հունիսի, 2023թ.

ԱՄՆ-ն ուրախ է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը փոխանցել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի առավոտյան հանդիպում է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը շատ կարևոր է խնդիրների լուծման, տևական ու արժանապատիվ խաղաղության ապահովման համար։

Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը ոգևորված է վերջին շրջանում խաղաղ գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի արդյունավետ մասնակցությունից, և «մենք կշարունակենք օգնել նրանց զարգացնել այս գործընթացը», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հունիսի 27-ը հանդիպման առաջին օրն էր, և քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, նաև ասել է Մեթյու Միլլերը:

Երեքշաբթի օրն ավելի վաղ պետքարտուղար Բլինքենն էր գրառում կատարել Թվիթերում՝ հայտնելով Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին «տևական և արժանապատիվ համաձայնության ուղղությամբ համատեղ աշխատանքում»: «Երկխոսությունն է կայուն խաղաղության բանալին», - ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG