Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ, հայտնում է Արցախ պաշտպանության բանակը:
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը», - նշված է հաղորդագրությունում։
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է մեկ վիրավորի մասին՝ նշելով, որ զինծառայողը տեղափոխվել է բուժկենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում: