Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շտաբը մանրամասնում է՝ մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներն էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Արցախից նաև նշում են, որ չեղարկվել է Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից, ինչպես նաև կասեցվել է հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրյան միջանցքը» չստանալու պատճառով, թե՞ «զենքի տեղափոխումը» կանխելու նպատակով Լաչինի ճանապարհին տեղադրվեց ադրբեջանական անցակետԱրցախը հերթական անգամ արձանագրում է՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում:
Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունն այսօր առավոտյան հաղորդեց Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխվել է․ ՀՀ ԱԱԾԲաքուն էլ հաղորդեց Լաչինի անցակետում ադրբեջանցի սահմանապահի վիրավորվելու մասին՝ Երևանին մեղադրելով կամրջին տեղի ունեցածի համար։
Հայտարարելով, թե «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմամբ և խաղաղ գործընթացով»՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնաց Երևանին՝ «Հայաստանի կողմից նման ռազմական սադրանքները վճռականորեն ճնշվելու են, և հայկական կողմի փորձերը՝ թույլ չտալու Ադրբեջանի հայ բնակիչների վերաինտեգրումը մեր հասարակությանը, ձախողվելու են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով»․ Բաքուն Հակարիի կամրջին տեղի ունեցածի համար Երևանին է մեղադրում