Ստեփանակերտը հայտնում է, թե Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
«Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում։
Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե «հայկական անօրինական զինված կազմավորումներն Աղդամի, Խոջավենդիի, Ֆիզուլիի և Քելբաջարի ուղղություններում ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել, սակայն ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ