Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերթական ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը


Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի հաղորդումը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Բաքուն Ստեփանակերտին, մասնավորապես, մեղադրել է Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների դիրքերի ուղղությամբ 15 անգամ կրակելու համար՝ նշելով, որ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ»։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանը նաև Հայաստանին է մեղադրել գիշերն իր դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերքել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG