Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախ ՊԲ


Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ ադրբեջանական դիրքերի դիմաց:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հաղորդում է, թե հայկական կողմը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով փորձել են մշտական ամրություններ տեղադրել Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների շրջանների ուղղություններով տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց: Ըստ հաղորդագրության, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մայիսի 28-ի երեկոյան կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Ստեփանակերտը Բաքվի այս պնդումը ևս հերքել է՝ այն ապատեղեկատվություն որակելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG