Մատչելիության հղումներ

Ստեփանակերտն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ


Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմին ու իր հերթին հաղորդում հրադարի խախտման մասին։ Ադրբեջանական ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում «կրակ են բացել Շուշիի և Ասկերանի շրջանների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ըստ Պաշտպանության բանակի, հերթական ապատեղեկատվությունն է։

«Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը», - հայտարարում է Արցախի ռազմական գերատեսչությունը։

Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում, պնդում են Արցախից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG